News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է եռօրյա հրադադարի մասին մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի ավարտի կապակցությամբ, հաղորդում է Tolo News-ը։

Շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլահ Մուջահիդի թվիթերյան գրառման մեջ նշված է, որ «Թալիբան»-ը չի իրականացնի որեւէ հարձակում «թշնամական ուժերի» վրա, սակայն իրավունք է վերապահում պոտենցիալ սպառնալիքներից պաշտպանվելու համար։

Վերջին անգամ Թալիբանը հրադադար էր հայտարարել 2018 թվականի հունիսին նույնպես Ռամադանի ավարտի առիթով։

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին կոչ էր արել շարժմանը հայտարարել հրադադար Ռամադանի կապակցությամբ, սակայն այդ ժամանակ թալիբները հրաժարվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ