News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատտկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

 Երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մոտ մի քաղաքացի հասարակության նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք՝ անցորդներին ցույց տալով իր սեռական օրգանները:

Կարմիր բերետները այդ քաղաքացուն հայտնաբերել են Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ, 52-ամյա Արա Ե.-ն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել:

 

 

Տպել
Ամենաշատ