News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խարբերդի ամառանցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։

Տպել
Ամենաշատ