News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը մտադիր է հրաժարական տալ առաջիկա շաբաթների ընթացքում, հաղորդում է DW-ը։

53-ամյա դիվանագետին ժամանակավորապես կարող է փոխարինել Ռոբին Կուինվիլը, որը 2018 թվականի հուլիսից Բեռլինում Միացյալ Նահանգների դեսպանատանը խորհրդատու բանագնաց է, գրում է dpa գործակալությունը։ 2015-2017 թթ Կուինվիլը ղեկավարել է ԱՄՆ Պետդեպարտամենտում Արեւմտյան Եվրոպայի գործերով բաժինը։

2020 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Գրենելին՝ որպես երկրի Ազգային հետախուզական ծառայության տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու մասին։ Դիվանագետը, իր հերթին, ցանկություն է հայտնել դեսպանի իր պաշտոնը պահպանելու մասին։ Սակայն ամերիկյան The Daily Wire առցանց պարբերականի տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Թրամփը տեղեկացրել է Սպիտակ տանը Գրենելի հրաժարական տալու մտադրության մասին։

Ավելի ուշ Սպիտակ տունը առաջադրել էր կոնգրեսական հանրապետական Ջոն Ռեթքլիֆի թեկնածությունը ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, իսչ չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, Միացյալ Նահանգների Սենատը հաստատել էր կոնգրեսականի թեկնածությունը։

Ամերիկյան կողմը դեռեւս ոչինչ չի հայտնել Գրենելի հետագա գործունեության մասին, նշում է Die Welt ինտերնետ պորտալը եւ անվանում ԱՄՆ դեսպանի հավանական հրաժարականը «ոչ անսպասելի»։

Ռիչարդ Գրենելը դարձել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան 2018 թվականի մայիսին։ Նա բազմիցս ենթարկվել է քննադատության Պաշտոնական Բեռլինի հասցեին արված արտահայտությունների համար, Գերմանիայի քաղաքական շրջանակներում նրա հայտարարությունները բազմիցս վրդովմունքի պատճառ են դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ