News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Իսրայելում մեկնարկել է դատավարություն ընդդեմ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, հաղորդում է BBC News-ը։

Նա Իսրայելի առաջին առաջնորդն է, որի նկատմամբ ընթանում է դատավարություն կառավարության ղեկին գտնվելու ժամանակ։ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության եւ վստահությունը չարաշահելու մեջ, սակայն ինքը՝ Իսրայելի վարչապետը, հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները։

Դատավարությունը մեկնարկում է ընդամենը մեկ շաբաթ անց, երբ Նեթանյահուն գլխավորել է կառավարությունը հերթական անգամ։

Ակնկալվում է, որ վարչապետը ներկա կգտնվի դատական նիստի ժամանակ, որը կանցկացվի բաց ռեժիմում։

Իսրայելի պատմության մեջ Նեթանյահուն ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է․ նա ղեկավարում է կառավարությունը 2009 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ