News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է սոցցանցերում Պահպանողական կուսակցության նկատմամբ կանխակալության հարցում բողոքներն ուսումնասիրող կոլեգիա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Այդ ծրագրերը դեռեւս գտնվում են քննարկման փուլում, սակայն, հավանաբար, ներառում են Սպիտակ տանն առնթեր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը կզբաղվի համացանցում կանխակալության մասին հաղորդագրություններն ու ցենզուրան քննելով։

ԱՄՆ նախագահի վարչակազմը, հավանաբար, նույնպես կզբաղվի դաշնային կարգավորիչների կողմից, ինչպիսիք են Կապի դաշնային հանձնաժողովը եւ Դաշնային ընտրահանձնաժողովը, այդօրինակ դիտարկումները խթանելու գործով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ