News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս պահին լարված իրավիճակ է Կապանում: Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին։ Վերջինները քաջարանցիներ են, նրանց տարել են Կապան՝ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։

Հավաքվածները պնդում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն։

Այս պահին ոստիկանությունը փորձում է քաղաքացիներին հանդարտեցնել և իրականացնել տեղափոխումը:

Ըստ տեղեկությունների` ձերբակալումների նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ