News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով նախարար Էլիզաբեթ Բորը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ցանկանում է, որ Renault հայրենական ավտոարտադրողը դադարի զարգացնել արտադրական պոտենցիալն արտերկրում՝ փոխարենն առաջարկելով աջակցություն հայրենիքում, հաղորդում է Reuters-ը։

Կառավարությունը խոստացել է ընկերությանը պետության կողմից երաշխավորված վարկ 5 մլրդ եվրոյի չափով, որպեսզի օգնի ավտոարտադրողին հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքները։

Ընդ որում՝ ավելի վաղ երկրի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ այդ գործարքը դեռեւս կնքված չէ եւ անցկացվում են բանակցություններ պետության նկատմամբ Renault-ի պարտավորությունների շուրջ։

Պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին՝ Բորնը նաեւ հայտնել է, որ պետությունը կավելացնի էլեկտրամոբիլների համար սուբսիդավորումը եւ կփորձի օգնել անապահով մարդկանց ձեռքբերել ավելի նոր, միջավայրը պակաս աղտոտող ավտոմեքենաներ՝ ընդ որում՝ չհաղորդելով հստակ ժամկետների կամ բյուջեի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ