News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր պահանջը արդարությունն է եւ ցանկանում ենք իմանալ`ինչու են բերման ենթարկվածները տեղափոխվում Երեւան: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Քաջարանի բնակիչ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ կասկածներ ունի, որ այս ամենը ուղղորդված է :

«Ձերբակալվածներն  աշխատող, նորմալ, ակուրատնի տղերք են,  ինչ-որ մի նարկոմանի համար չենք մենք էստեղ հավաքվել: Պատկերացրեք՝ եթե այսքան մարդ եկել է, ինչի համար է եկել, մենք չենք ուղղորդել նրանց: Ես լսել եմ, որ այսպիսի գործողություններ են լինում եւ որպես ակտիվ քաղաքացի այսօր այստեղ եմ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, նա ասաց, որ կքննարկեն, եւ հուսով է, որ չեն դիմի ծայրահեղական քայլերի:

«Մենք պահանջելու ենք արդար քննություն եւ արդարադատություն, մենք չենք ուղղորդվում, մենք ունենք մեր տեսակետը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ