News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայի հավատացյալ կաթոլիկները վերջին ամսվա ընթացքում առաջին անգամ հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի օրհնությունը ստանալու համար, հաղորդում է Associated Press-ը։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնվել է պատուհանի մոտ, որից սովորաբար օրհնություն է շնորհում հավատացյալներին, եւ ձեռքով ողջունել է հավաքվածներին։

Պանդեմիայի ողջ ընթացքում Իտալիայում Հռոպի Պապը ուղղել է օրհնություն՝ լինելով Առաքելական գրադարանում։

Այնուհետեւ նա սկսել է անցկացնել կրոնական ծառայություն՝ շրջապատված միայն մի քանի հոգեւորականներով։

Բացի այդ, համավարակի շրջանում չեղարկվել են երկրում նրա բոլոր այցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ