News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Բժիշկները նախազգուշացրել են նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած նոր առեղծվածային բարդությունների մասին, որն ախտահարում է երեխաներին, ինչպես նաեւ երիտասարդ մարդկանց, գրում է The Sun-ը։

Պարբերականը նշում է, որ խոսքը վերաբերում է բարդություններին, որոնք նման են Կավասակի հիվանդության ախտանշաններին (մարմնի արյունատար անոթների բորբոքում, որն ուղեկցվում է ցանով, տենդով եւ մի շարք այլ ախտանշաններով)։

Պարբերականի տեղեկություններով՝ Կալիֆոռնիայում եւ Նյու Յորքում այդ բարդությունով բուժվել է առնվազն վեց մարդ 20 տարեկանում եւ փոքր-ինչ բարձր տարիքում։

Նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով դեռեւս ավելի հաճախ մահացել են տարեց մարդիկ, սակայն հայտնաբերված բարդությունը մտահոգություն է առաջացրել բժիշկների մոտ, որ այն կարող է ներկայացնել վտանգ նաեւ երեխաների եւ երիտասարդների համար։

Որոշ հետազոտողներ անգամ համարում են, որ կորոնավիրուսով վարակվելը կարող է առաջացնել Կավասակի հիվանդությունը։

Առողջական վիճակը, որը հայտնի է դարձել որպես բորբոքային մուլտիհամակարգային համախտանիշ, ունի ախտանշաններ, որոնք նման են տոքսիկ շոկի եւ Կավասակի հիվանդության՝ ներառյալ տենդը, ցանը, այտուցված գեղձերը, ծանր դեպքերում սրտի բորբոքումը, նշում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնական ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ դիմակ` խոսքի թարգմանության գործառույթով
C-mask-ը հնարավորություն է տալիս թարգմանել ճապոներեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, կորեերեն, թայերեն, իսպաներեն, վիետնամերեն եւ ինդոնեզերեն,․․․
Սերբիայի նախագահը պարետային ժամ կմտցնի՝ Բելգրադում կորոնավիրուսի վարակի վատթարացման հետ կապված
Ուրբաթից երկուշաբթի մենք կմտցնենք երկարատեւ պարետային ժամ․․․
Վենետոյում կորոնավիրուսով վարակված, սակայն ստացիոնար բուժումից հրաժարված բնակիչներին ազատազրկում է սպառնում
Մարզպետ Լյուկա Զայայի հրամանում ասվում է, որ մինչեւ հուլիսի վերջը հիվանդանոցները պետք է դատախազությանը տեղեկացնեն թեսթի դրական պատասխանից հետո հոսպիտալացումից յուրաքանչյուր հրաժարվելու մասին․․․
Արսեն Թորոսյանը բանակցում է մի բանի շուրջ, որը չկա․ Վահան Իշխանյան
Նախարար Թորոսյանը «գործ» է անում»․․․
Բրազիլիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար պոլիգոն կդառնա
ԱՄՆ-ը 1,6 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ թեկնածու պատվաստանյութի արտադրման եւ մշակման համար
Ամենաշատ