News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են

Անհանգստություն են առաջացնում իրավական գործընթացների ենթադրյալ փոխկապակցվածությունը քաղաքական գործընթացներին, դրանց մեկաբանումը քաղաքական մոտիվացվացությամբ։

Այդ հայտարարություններն արվում են ոչ միայն սոցիալական ցանցերում կամ ցուցարարների կողմից, այլև այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում։

Ընտրված պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն ինքնին մի փաստ է, որի շուրջ պետք է հատուկ քննություն իրականացվի։

Հայաստանում տեղական ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանի համայնքների միության համար սրանք արտառոց գնահատականներ են ու արտառոց իրավիճակ է, երբ քաղաքապետն ու համայնքի ցուցարար բնակիչները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Լինելով Հայաստանի տեղական ժողովրդավարության ու Հայաստանի Հանրապետության բարձր վարկի ջատագով, ՀՀ քաղաքական ու իրավապահ մարմիններից ակնալում եմ, որ

- հարցի քննությունն ընթանա հնարավորինս թափանցիկ,

- բացառվի համայնքապետի նկատմամբ քաղաքական ճնշման որևէ ակնհայտ կամ թաքնված գործողություն,

- Քաջարանի ցուցարար բնակիչներին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ ձերբակալվածները երեքն են, մի հոգու էլ՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ