News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Tele2 հեռուստահաղորդակցման ընկերությունը կիրակի թողարկել է Շվեդիայում նոր սերնդի բջջային կապի 5G առաջին կոմերցիոն ցանցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կոնցեռնի մամուլի հաղորդագրությանը։

Նոր տեխնոլոգիան ապահովում է տեղեկատվության փոխանցման արագությունը 1Գբ/վ մակարդակում, ինչը գրեթե 4 անգամ բարձր է, քան 4G սերնդի դեպքում։ Մինչդեռ այսօր շրջանառության մեջ գտնվող հեռախոսների մեծամասնությունը չունի բջջային կապի նոր սերնդի բոլոր առավելություններից օգտվելու հնարավարություն։  5G-ին ավտոմատ կերպով կմիանան Tele2-ի բաժանորդները, որոնք օգտվում են անսահմանափակ ինտերնետով։

Մինչդեռ Թագավորական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Յենս Սանդերը նշել է, որ սովորական օգտատերը հազիվ թե նկատի տարբերություն 5G կապին անցնելիս։

Պրոֆեսորի կարծիքով՝ 5G տեխնոլոգիան զգալի օգուտ կբերի Ասիայից տեղափոխված բնակիչներին, որտեղ առկա ցանցերի հզորությունը բավարար չէ որակյալ կապի համար։ Շվեդիայում գագաթնակետը դեռեւս չի գրանցվել, եւ 4G-ի հնարավորությունները դեռեւս որոշ ժամանակ կբավարարեն։

Պրոֆեսոր Սանդերը նաեւ ընդգծել է, որ 5G-ն չի կարողանա բարելավել բջջային կապի ծածկույթի որակն այնտեղ, որտեղ ազդանշանը չունի բավարար ուժ։

Հինգերորդ սերնդի բջջային կապն ապահովում է ավելի բարձր անցագրային ունակություն․ տվյալների փոխանցման ռեկորդային արագությունը հասնում է 25 Գբ/վ։ Այդպիսի ցուցանիշները թույլ են տալիս իրական ժամանակի ռեժիմում հեռարձակել 8K (Ultra HD) տեսանյութեր։ Շվեդիան առաջին երկիրն է, որտեղ գործում է 5G-ն թեստային ռեժիմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Samsung-ը կանցկացնի սմարթֆոնի նոր բարձրորակ մոդելի վիրտուալ շնորհանդեսը
Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ խոսքը վերաբերում է Galaxy Note 20 սմարթֆոնի բարձրորակ մոդելի մասին․․․
Գերմանիայում ի հայտ են եկել ջրածնային ավտոբուսներ, որոնք էներգիա են ստանում աղբից
Նախատեսվում է հաջորդ տարի ջրածնային ավտոբուսները կրկնապատկել Վուպերտալում․․․
Այս պահին Յուքոմի բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան
Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում...
Միշուստին. Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ կիսվել տեղեկատվական անվտանգության ոլորտում իր տվյալներով
Bloomberg. Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է արգելափակել TikTok-ը
Բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունն աճել է 30%-ով
Արտացոլվածը չի ներառում կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի առևտրի ոլորտները...