News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծեծուջարդի արատավոր պրակտիկան վերակենդանանում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշպան Ռուբեն Մելիքյանը։

«Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ որպես պետության բացարձակ անհրաժեշտ (սակայն ամենևին ոչ բավարար) արձագանք։

Հայաստանյան ակտիվ հանրության տևական ջանքերի շնորհիվ տարիներ առաջ հաջողվել էր սկզբունքորեն ձերբազատվել ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայից, ու հիմա, իշխող քաղաքական ուժի լիակատար պատասխանատվությամբ, այդ արատավոր պրակտիկան բոլորիս աչքի առջև վերակենդանանում է։

Թույլ չենք տալու»,– գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ