News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք պետք է խստագույն հսկողություն սահմանենք անվտանգության կանոնների վրա հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտի ընկերություններում: Այս մասին այսօր`մայիսի 24-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ իրենք այստեղ եւ պատժողական քաղաքականություն են վարելու եւ նաեւ բացատրելու են, որ պետք է ուշադիր լինեն բոլորը:

«Մենք կնախընտրենք մարդկանց ներկայացնել, բացատրել, իմ համար ինչպես  10 տարի առաջ, այնպես էլ հիմա բանաձեւը մեկն է` իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է ամեն իրավիճակում, այդ թվում նաեւ կորոնավիրուսի վիճակում: Նաեւ վարչական որոշակի լծակներ կկիրառենք եւ այն  բոլորը օբյեկտները, արտադրամասերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոները չեն պահպանի, դաժան ձեւով փակվելու են, եւ ես հրահանգ եմ տվել,  որ փակելիս չբավարարել 24 ժամով, պետք լինի, 1 ամսով էլ փակել եւ այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ներկայացրեց մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, որ ճիշտ դիմակ կրելու դեպքում վաարակվածության թիվը կարելի է հասցնել 0-ի:

Նա նշեց, որ դիմակ պետք է կրեն բոլորը, այդ թվում խանութներում եւ գնորդները, եւ վաճառողները, մեքենաներում գտնվող մեկից ավելի անձինք:

Վարչապետը նշեց, որ քաղաքացիները կարող են օգտագործել նաեւ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակներ, քանի որ շատերը բողոքում են, որ չեն կարողանում  դիմակ գնել:

«Խուճապի մատնվելու բան չկա, բայց մյուս կողմից մեր անհատական պատասխանատավությունը պետք է մեծանա եւ անհատական պատասխանատավություն խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, եւ եթե խնդիրն այն է, որ մենք պետք է կիրառենք  խստագույն վարչական պատասխանատվության միջոցներ, ապա մենք կկիրառենք»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ