News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Վրաստանի դեսպանատան մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա և վնասել։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Տպել
Ամենաշատ