News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մոտ 9 ժամ անց Կապանում  հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցելուց հետո դիմեց քաջարանցիներին  հայտարարելով, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն եւ որ ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նա քաջարանցիներին կոչ արչեց բացել ճանապարհը, թույլ տալ, որ ոստիկանական մեքենան տղաներին տեղափոխի Երեւան:

«Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ  որ բռնություն չի լինի եւ կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,-ասաց նա:

Համյանքապետը կարողացավ համոզել քաջարանցիներին, նրանք հետ քաշվեցին, աղոթեցին եւ ծափողջյուններով, «Հաղթանակ» եւ նրանց անունները վանկարկելով՝ ճանապարհեցին երիտասարդներին:

Հիշեցնենք, որ  այսօր բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:  Դրանից հետո հարազատները հավաքվել էին Կապանի Ոստիկանության մոտ ու տեղափոխել էին ձերբակալվածներին եւ պահանջում էին, որպեսզի թույլ տալ տեսակցել նրանց, համոզվելու, որ նրանք նույնպես բռնության չէին ենթարկվել եւ չտեղափոխել նրանց Երեւան:

Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ  խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:

Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել, ավելին հայտարաում էին, որ կատարվածին մասնակցություն է ունեցել Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել