News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 15 813-ով եւ կազմել 363 211: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրության հրապարակված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Ընդ որում՝ ինֆեկցիայի առաջացրած հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 22 666-ի: 653 դեպք գրանցվել է վերջին 24 ժամում: Ապաքինվել է գրեթե 150 հազար պացիենտ:

Հանգստյան օրերին հրապարակված COVID-19-ով հիվանդացության եւ մահացության վիճակագրությունը, որպես կանոն, ցուցադրում է ավելի ցածր ցուցանիշներ, քան աշխատանքային օրերի տվյալներն են՝ այն պատճառով, որ լաբորատորիաներն աշխատում են ավելի փոքր ինտենսիվությամբ: Անցած շաբաթ ընդհանուր հայտնաբերվել է 122 հազարից ավելի վարակակիր, գրանցվել է 6,5 հազարից ավելի մահ:

Երկրում ինֆեկցիայի տարածման էպիկենտրոնն է Սան Պաուլու նահանգը եւ նրա նույնանուն մայրաքաղաքը, որի ագլոմերացիայում բնակվում է 21 մլն մարդուց ավելի: Նահանգում կան 82,1 հազարից ավելի վարակակիրներ եւ ավելի քան 6,1 հազար մահացածներ: Վարակվածների թվով երկրորդ նահանգը Ռիո դե Ժանեյրոն (37 912), որին հաջորդում է հյուսիսարեւելյան նահանգ Սեարան (35 595): Այս նահանգներում համավարակին զոհ է գնացել համապատասխանաբար՝ 3 993 եւ 2 324 մարդ:

Համաճարակաբանական ծանր իրավիճակ է ստեղծվում հյուսիսարեւելյան նահանգներում՝ Պերնամբուկուում (27,7 հազարից ավելի վարակված եւ 2 200 մահացած) եւ Մարանյանում (մոտ 21,2 հազար վարակված եւ 754 մահացած), ինչպես նաեւ երկրի հյուսիսում Ամազոնաս (29,8 հազարից ավելի վարակակիր եւ 1 758 մահացած) եւ Պարա նահանգներում (ավելի քան 24,1 հազար վարակակիր եւ 2 148 մահացած): Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակման գոնե մեկ դեպք է գրանցվել երկրի համայնքների գրեթե երկու երրորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ