News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։

Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, որոնք նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել են մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ալեքսանյանի կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհարաժեշտ օպերատիվ-հետախուզական մկիջովառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ