News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ Գեւորգ Պետրոսյանն ասաց,. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»:

«Ես ՆԻկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդմիջում հայտարարեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել