News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելգիայի 40 քաղաքացիների նախաձեռնող խումբը թագավորությունում առաջին դատական ​​հայցն է ներկայացրել բելգիական պետության, ՆԳՆ-ի եւ անձամբ գերատեսչության պետ Փիթեր Դե Կրեմի դեմ՝ կարանտինի ընթացքում քաղաքացիների անձնական ազատություններն ու իրավունքները սահմանափակելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTBF-ն:

Դատական հայցի էությունն այն է, որ, ըստ քաղաքացիական ակտիվիստների, երկրի իշխանությունները «պատճենել են Չինաստանի ձեռնարկած միջոցները՝ առանց հաշվի առնելու մարդու իրավունքների եվրոպական չափանիշները»: Ըստ հայցվորների փաստաբանի՝ «Բելգիայում կոմունիստական ​​կարանտինն անընդունելի է, անհրաժեշտ էր վերլուծել այդ միջոցները՝ մարդու իրավունքների տեսանկյունից»: Հեռուստաալիքը չի պարզաբանում, թե ինչու է որպես հիմնական պատասխանատու ընտրվել Դե Կրեմը, երբ կարանտինային միջոցառումները ներդրվել են բելգիական ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, այսինքն՝ երկրի բոլոր պետական ​​ինստիտուտների համաձայնեցված որոշմամբ:

Բելգիայում, որտեղ փաստաբանի ծառայությունների միջին արժեքը ժամում 250 եվրո է կազմում, կա տարածված պրակտիկա, երբ լրատվամիջոցներում արձագանքի բարձր ներուժ ունեցող դատական ​​գործերը հարուցվում են հենց փաստաբանների ներկայացմամբ, որոնք տվյալ գործով աշխատում են խորհրդանշական վճարի դիմաց՝ ԶԼՄ-ներում իրենց անունը գովազդելու համար:

Բելգիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ ոչինչ չգիտի այս դատական ​​գործի մասին, բայց ճանաչում է քաղաքացիների՝ դատական ​​կարգով պաշտպանվելու իրավունքը:

Կիրակի օրը ստացված տվյալների համաձայն՝ Բելգիայում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 57 092 է կազմել, մահացել է 9 280 մարդ: Երկրի բնակչությունը 11.5 միլիոն մարդ է, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են անցկացվում միայն վարակվածների շրջանում, ովքեր հիվանդության սուր ախտանիշներ ունեն: Բելգիայում կարանտին էր հայտարարվել մարտի 14-ին, ինչից հետո փակվեցին կրթական, մշակութային եւ հասարակական հաստատությունները, ուսանողներն եւ դպրոցականներն անցան հեռավար ուսուցման: Իշխանություններն արգելել են զանգվածային միջոցառումները, ուղեւորությունները երկրի տարածքով:

Մայիսի 4-ից Բելգիան անցել է կարանտինի փուլայն հանմանը՝ բնակչությունից պահանջելով պաշտպանիչ դիմակներ կրել հասարակական վայրերում: Կարանտինի չեղարկման գործընթացը կարող է տեւել առնվազն մինչեւ ամառվա վերջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ