News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը Հյուսիսային Կարոլինա նահանգում Վեկսխո քաղաքում ընդհատել է բապտիստական եկեղեցու ժամերգությունը: Միջադեպի հետեւանքով տուժել են ոստիկանության երկու աշխատակիցներ, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկություններով՝ տղամարդը, որը եկեղեցի է եկել դանակով եւ վիրավորանքներ բղավել ծխականների ու հոգեւորականների հասցեին, կառույցից ոչ հեռու է բնակվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա դժգոհ էր աղմուկից, որը ժամերգության ժամանակ ստեղծում էին հավաքվածները, որն անցկացվում էր բացօթյա՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ժողովրդի կուտակումից խուսափելու համար:

Միջադեպի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն ձերբակալելիս բախվել են նրա կողմից դիմադրության հետ, նրանցից երկուսը բուժօգնության կարիք ունեն: Արդյունքում՝ իրավապահ մարմինների աշխատակիցները չարագործին կալանավորելու համար ստիպված էին կրակ բացել էլեկտրաշոկերից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ