News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը: Այս մասին իր հոդվածում գրել է«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

 Նա, մասնավորապես, նշել է. «Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին

1.            Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում

2.            Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։

Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության համար հատկացված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը։ Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Օրական կտրվածքով 300-ից ավելի վարակվածներ, մահեր, բազմաթիվ գործազուրկներ, բիզնեսների փլուզում։ Այս պայմաններում գիտակից, մտահոգ քաղաքացիներն անընդհատ քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, աջակցության ինչպիսի՞ մեխանիզմներ ներդնել իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, հանրության լայն շրջանակներում բնազդաբար զարգանում է խուճապ։ Եվ օրը սկսվում է կարևոր լուրով. երկրի վարչապետը կեռասենի է բարձրանում։ Եվ ոչ միայն բարձրանում, այլև նկարում և տարածում սոցցանցերում։ Ժամանակ ունի, հավես ունի...

Մինչ սոցիալական ցանցերում վարչապետի կեռաս հավաքելու նկարն է պտտվում, զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում Կապանում։ Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, քաղաքում զանգվածային ընդվզում է։ Բողոքի դուրս եկածներին ցրելու համար Կապանում ոստիկանության ուժեր են կենտրոնացնում։ Հենց այստեղ էլ, բողոքի ակցիայի ժամանակ հնչում է դարի արտահայտությունը. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»։ Սրանք Սյունիքի ներկայիս մարզպետ և նախկինում առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքերն են, որը շատերի մոտ լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն էր թողնում բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա Հունան Պողոսյանի ասածի բովանդակությունը զարմանք է առաջացնում ոչ միայն այն առումով, որ բազմաթիվ գործերի քննության օբյեկտիվությունը, մեղմ ասած, շատ վիճելի է, այլ նրանով, որ խոսքերի հեղինակը նախկին առաջին փոխոստիկանապետն է։ Մարդ, ով ի պաշտոնե հսկայական պատասխանատվության իր բաժինն ունի նախկինում քննված գործերի և ոստիկանական բարքերի համար։  Թե ինչով է պայմանավորված «ինքն իր դեմ հայտարարությունը», ինձ համար անհասկանալի է։

Ամփոփելով կիրակին՝ արձանագրենք. կա մեծ տպավորություն, որ  իշխանությունները կորցրել են իրավիճակի ճիշտ գնահատման ունակությունը։ Պահվածքը համարժեք չէ ստեղծված իրականությանը։

Անլրջության հետևանք են նաև կորոնավիրուսի այսօրվա խիստ մտահոգիչ թվերը՝ 452 նոր դեպք, 6 մահ։ Եվ այս պայմաններում վարակի դեմ պայքարի միակ գործիք դիմակներն են դիտարկվում։ Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։

Մենք մտել ենք Հայաստանի համար վտանգավոր փուլ. մի կողմից՝ համավարակ, սոցիալական և իրավական խնդիրներ, արտաքին վտանգներ, մյուս կողմից՝ անլրջություն ու պարզունակություն։

Եվ այստեղ ակտուալ է «ի՞նչ է պետք անել» հարցը, քանի դեռ չենք հատել անդառնալիության սահմանը։ Նոր, սոլիդ իշխանության ձևավորումը ոչ թե քաղաքական նախասիրություն է կամ քաղաքական պայքարի թեզ։ Ամենևին՝ ոչ։ Դա ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։  Հանրային ակտիվ շրջանակների կողմից այս գաղափարը ձևակերպվում է՝ թույլ չտալու համար  պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծում։ Մենք հումանիտար աղետի շեմին ենք։ Մեզ պետք է լրիվ այլ որակի լրջություն և այլ որակի  կառավարում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ