News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը:

Այս առնչությամբ համայնքապետարանի Facebook-ի էջում նշվում է.

«Գնաց` բոլորին մաղթելով հաջողություն…

Մայիսի 23-ի մայրամուտը վերջինը եղավ Գոգոլ Նիկոլյանի համար: Այդ օրն էլ, ամեն անգամվա պես,աշխատանքի ավարտից առաջ, նոր հանձնարարականներ տվեց աշխատողներին, խոսեց առաջիկա ծրագրերից, հաջորդ օրվա անելիքներից: Առողջություն, հաջողություն ու համբերություն մաղթեց բոլորին, գյուղապետարանից դուրս եկավ ու գնաց:

Գնաց` ընդմիշտ...

Գնաց , դույզն-ինչ չկասկածելով, որ այդ օրը իր աշխատանքային գործունեության ու նաև կյանքի վերջին օրն էր: Գնաց ` իր հետ տանելով վաստակած հարգանք ու վաստակած սեր: Տխուր լուրը, երբ լսեցին մարդիկ, բոլորի շուրթերին սառեց մեկ բառ` ԱՓՍՈՍ…Անժամանակ էր:

Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ.-ի փետրվարի 13-ին: Սովորել է Արևշատի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը և իր ողջ կյանքը կապել հայրենի գյուղի հետ: 1999թ.-ից/շուրջ 21տարի/ մինչև կյանքի վերջին օրն ու ժամը եղել է Արևշատ գյուղի համայնքապետը: Իր աշխատած տարիներին բեղմնավոր գործնեություն է ծավալել գյուղում: Իրագործել է բազմաթիվ ծրագրեր:

Լավագույն մարդու, 3 երեխաների հոր, 8 թոռների պապիկի, աշխատանքային կոլեկտիվների/գյուղապետարան, մանկապարտեզ, բուժամբուլատորյա, երաժշտական և միջնակարգ դպրոց/ կողմից սիրված ու հարգված մարդու` Գոգոլ Նիկոլյանի հիշատակը մշտապես վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում»:

Տպել