News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրենը մտնում է ներս չի բարեւում, իրեն հաջող ես անում, որ գնաս տուն, արհմարհում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը։

«Ինքը եկել է, իրեն ժպիտով ընդունել ենք, իրեն ներկայացնելուց հետո, դուրս եկավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար վահե Խաչատրյանը եւ բոլորիս առջեւ խոստացավ, որ կադրային ջարդ չի լինելու, մենք շարունակելու ենք նորմալ աշխատել, բայց արհամարհանքն ու վատ վերաբերմունքը շարունակվում է մինչեւ այսօր։ Շուտով 1 ամիսը կլրանա, որ ստանձնել է այդ պաշտոնը, բայց 1 աշխատակցի հետ նույնիսկ չծշանոթացավ»,–ասաց աշխատակիցը։

Նրանց խոսքով՝ աշխատանքից ազատվելու մասին ծանուցում ստանալուց հետո հետաքրքրվել է պատճառների մասին, սակայն հստակ պատասխան չի ստացել. «Պատասխան եմ ստցել, որ պարտավոր չէ բացատրություն տալ, իսկ հետո ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի»։

Լրագրողի հարցին, որ նախկին տնօրենը բազմիցս նշել է, որ ՀՈԱԿ–ում որոշումներ է կայացրել քաղաքապետ Հայկ Մարությանի կինը, այդ մասով ի՞նչ կարող եք ասել, աշխատակիցը պատասխանեց. «Արմեն Բեգոյանը բազմիցս գրել է, ասել է, ես ավելացնելու բան չունեմ, պարզապես կարող եմ ասել, որ քաղաքապետի կնոջը մենք տեսել ենք քաղաքապետարանում՝ մեր ՀՈԱԿ–ում։

Աշխատակիցներից մեկն էլ փաստեց, որ գրեթե ամեն օր քաղաքապետի կնոջը տեսել է քաղաքապետարանում եւ իր հետ էլ է խոսել. «Ես սովորություն ունեմ բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, եղել է, որ մինչ եւ ժամը 9–ը ես եկել եմ նա արդեն ՀՈԱԿ–ում է եղել, ինչ որ բաներ է հարցրել, ես պատասխանել եմ, հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի 1 անձից»։

Նրանց խոսքով՝ ըստ խոսակցությունների քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը որոշել է ՀՈԱԿ–ում կադրային քաղաքականությունն ինքը վարի. «Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեճ է եղել, որ ինքն իր մադուն պետք է բերի նշամակի եւ այդպիսի շատ հաստիքներ կան։ Հին տնօրենը դեմ է գնացել դրան եւ նաեւ պաճառներից մեկն ըստ խոսակցությունների դա, որ լարվել է հարաբերությունները հին տնօրենի հետ, այսինքն հին տնօրենը նրան ձեռքին խամաճիկ չդարձավ։ Եկեք հետեւենք, որ քաղաքապետի կինը ոչ մի ՀՈԱԿ–ի աշխատանքներին չխառնվի»։

Աշխատակիցներից մեկի խոսքով՝ իրենից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ընդունվել աշխատանքի եւ քաղաքապետարանում ծանոթ ունի՞, թե ոչ. «Ես հարցազրույցով եմ ընդունվել աշխատանքի, իսկ ծանուցումս ստանալուց 3 օր առաջ ինձ կանչեցին, որ հասկանան, թե ինչ եղանակով եմ ընդունվել, բնականաբար ասացի, որ հարցազրույցով եմ ընդունվել, սակայն ծանուցում եկավ, որ մարտի 6–ին ձեզ հետ կնքած պայամանագիրը պետք լուծարվի, դուք չեք համապատասխանում այդ աշխատանքին»։

ՀՈԱԿ–ի աշխատակցի խոսքով՝  աշխատակիցները, որոնք մտել են նոր տնօրենի աշխատասենյակ, ասել է հեռախոսը դրեք, նոր մտեք. «Կարծում եմ մտավախություն ուներ, որ կձայնագրեն։ Առաջինն ինձ է կանչել 12 օր առաջ, առանց ինձ հետ ծանոթանալու, կանչեց փորձեց սադրել, հունից հանել, ես չտրվեցի այդ սադրանքներին եւ ասաց, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը պետք է լուծարի, երբ ասացի, որ դիմում չեմ գրելու եւ դուք այդ ամենը վաղը կասեք լրատվամիջոցների եւ ավագանու անդամների առաջ, խառնվեց իրար, ասաց մի րոպե մի գնա, իրենք ի՞նչ կապ ունեն, ասացի շատ ուղիղ կապ ունեն, ասաց լավ իրենց բան մի ասա, դու շարունակում ես աշխատել»։

Նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Յուրաքանչյուրս, ով այստեղ կանգնած է հիասթափված է եւ չի հավատում, որ այս հարցն իրավական ճանապարհով կլուծվի։ Ես հիմա դիմում եմ երկրի վարչապետին, եթե այս երկրում կա արդարություն, ոտնահարված չեն մարդու իրավունքները, ընդամենը ժամերի ընթացքում նոր տնօրենը՝ Արա Աղայանը, պետք է հրաժարական տա, դա նրա համար շատ մեծ բան է, պետք է ազատման դիմումը գրի եւ հեռանա։

Բողոքի ակցիային միացել են նաեւ Երեւանի «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցության ավագանու անդամներ։

«Շատ բացասական եմ վերաբերում այն հանգամանքին, որ մարդիկ կարող են անձնական դրդապատճառներով ծանուցեն աշխատանքից հեռացման համար, դա անընդունելի է, ոնց տեսնում ենք խնամի, ծանոթ, բարեկամն այս երկրում շարունակվում է»,– ասաց ԲՀԿ–ական ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։

ԲՀԿ–ական ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ իրենց գնահատականները շատ խիստ են լինելու. «Անընդունելի ենք համարում, որ հին ու նոր են անում, միշտ ենք ասել հին ու նոր Հայաստան չկա, կա մի հատ Հայաստան, կա ՀՀ քաղաքացի։ Մի քանի օր առաջ Մաշտոցի պուրակում տեսա, որ մեծ ծառերից ընդամենը ճյուղեր էին մնացել ու ՀՈԱԿ–ի աշխատակիցները տեղյակ չէին, թե ով է կտրել այդ ծառը, ինչ պայմաններում է կտրվել։ Երբ ասում ենք, որ ծայրամասերում խնդիրներ կան ծառերը բլոճներով լի են, ասում են չենք կարող անել, միայն կարող են սրսկել, բայց փոխարենը քաղաքաի կենտրոնում ծառերի գենոցիդ են անում։ Այնպես չէ, որ իրենք հոյակապ աշխատողներ են, այս աշխատակիցներին էլ պետք է անուն դնեն»։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ անդրադարձավ քաղաքապետի կնոջ կողմից .«Քաղաքապետի եւ նրա կնոջ կապվածաությունը բոլոր նորաստեղծ հիմնարկներին եւս ակնհայտ է, որեւէ մեկը թող չփորձվի սա մեկնաբանել, որպես աշխատանք այդ թվում նաեւ քաղաքապետը, որ իմ կինն ինձ օգնում, շատ ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի, որովհետեւ մասնագետ չէ, որովհետեւ պաշտոնյա չէ։ Արդեն 2 տարին լրանում է, ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին: Սա ես համարում եմ աննորմալ, կարծում եմ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի»։

Տպել