News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի եւ համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի եւ համայնքապետի անվան հետ եւ խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։

Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին եւ անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»:

Հիշեցնենք, որ  երեկ՝ մայիսի 24-ին, բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել:  Դրանից հետո հարազատները հավաքվել էին Կապանի Ոստիկանության մոտ ու տեղափոխել էին ձերբակալվածներին եւ պահանջում էին, որպեսզի թույլ տալ տեսակցել նրանց, համոզվելու, որ նրանք նույնպես բռնության չէին ենթարկվել եւ չտեղափոխել նրանց Երեւան:

Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ  խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:

Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել, ավելին հայտարաում էին, որ կատարվածին մասնակցություն է ունեցել Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ