News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասյօր՝ մայիսի 235–ին, շնորհավորել է բոլոր շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ նա մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ շրջանավարտներ.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ: Խորհրդանշական այս օրը կարևոր ու բեկումնային նշականություն ունի ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ազդարարելով նոր կյանքի, հետագա նվաճումների ու ձեռքբերումների խոստումնալից մեկնարկը:

Թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված այս տարի ստիպված եք հարազատ կրթօջախին հրաժեշտ տալ առանց ավանդական միջոցառումների, սակայն վստահ եմ, որ դա ամենևին չի ստվերում օրվա խորհուրդն ու կարևորությունը: Թո՛ղ դպրոցում սերտած գիտելիքները դառնան այն ամուր խարիսխը, որի շնորհիվ է՛լ ավելի կհարստացնեք ձեր գիտելիքներն ու կծառայեցնեք հանուն երկրի բարգավաճման ու զարգացման, հանուն մեր պետության ու ժողովրդի բարեկեցության:

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում նաև մեր բոլոր մանկավարժներին, որոնք իրենց ուսերին են կրում արժանի սերունդներ կրթելու և դաստիարակելու բարդ ու պատասխանատու առաքելությունը: Սիրելի՛ ուսուցիչներ, դուք բոլորդ արժանի եք առանձնակի երախտագիտության ու խոնարհումի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: Մեր երկրի ապագան բանիմաց և խելացի երիտասարդների ձեռքերում է: Դու՛ք եք այն մեծ ուժը, որը մեր երկիրը դարձնելու է հզոր ու զարգացած: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Տպել