News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր եւ յուրացվել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում եւ կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաեւ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում:

Սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի` ամեն օր, ժամը 9-ից մինչեւ ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ եւ 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչեւ 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար Գեղարքունիքում. բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր (ֆոտո)
Աղբյուրի տեղեկություններով, Օպելի վարորդ Դ. Դավթյանն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը…
Պարզվել է «Մեգամոլ»-ի դիմաց վրաերթի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը. նրանք ամուսիններ են (ֆոտո)
Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ...
Արմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ, վնասել ջերմոցներ
Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին…
Գոշավանք վանական համալիրի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. 4 վիրավորներին դուրս են բերել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Խոշոր հրդեհ Երեւանում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Կրակը հաջողվել է մեկուսացնել
Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ...
Աճառյան փողոցում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս 26-ամյա ուղեւորուհին հոսպիտալացվել է
Փրկարարները փակել են «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը...