News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների (այդ թվում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) գծով միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության դիմումների ստացման ամսաթվից մինչև դրանց միասնական հաշվին մուտքագրման միջին ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 9 օրացուցային օրով:

Տարեցտարի մեծանում է նաև ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 41,8 մլրդ դրամ գումարի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 36,1 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ միասնական հաշվին ավել է մուտքագրվել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար շուրջ 5,7 մլրդ դրամի չափով, կամ աճը կազմել է 15,8%:  Մասնավորապես`

- 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 24,4 մլրդ դրամ: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 24,1 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 334 մլն դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 1,4%:

- 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) հաշվետու եռամսյակին (կիսամյակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (բյուջեից հաշվանցման ենթակա) դեբետային գումար` 17,4 մլրդ դրամի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարը կազմել է 12 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի  փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 5,4 մլրդ դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 44,6%:

Փոխհատուցվող ակցիզային հարկի գումարի մասով արձանագրվել է հետևյալը. 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 69,1 մլն դրամ: 2019 թվականի համադրելի ժամանակահատվածում ակցիզային հարկի մասով միասնական հաշվին գումար չի մուտքագրվել:

2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակնհայտ աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 3,4 մլրդ դրամ:  2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 2 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 1,4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71,4%:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուպերմարկետները պարբերաբար խախտում են աշխատողների իրավունքները. Հայտարարություն
Աշխատողներին չեն տրամադրվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմնական արձակուրդը կամ դրա համար փոխհատուցման վճարը...
Լիզինգի բարելավված օրենսդրական դաշտը նոր պայմաններ կստեղծի գործարարների համար
Հայաստանում հիմնական միջոցների լիզինգը 2014 թվականի վարկային պորտֆելի մեջ, ըստ LeasEurope ասոցիացիայի, կազմում էր ընդհանուրի ընդամենը 0.8%-ը…
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում
Մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ...
«Ափսթարթ լաբը» ներառվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. 110 մլն դրամի ներդրումներ կլինեն
Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է...
Մաքսատուրիքց արտոնություն ստացան «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ն եւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար...