News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման մասին, բայց կոչ է արել լուրջ նախապատրաստվել համավարակի երկրորդ ալիքին: Այս մասին նա ասել է երկուշաբթի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հիմնահարցերին վերաբերող հանդիպման ժամանակ:

«Եթե, ես հաճախ եմ ասում դա վերջին ամսվա համար, այսպես շարունակվի, մենք կհամարենք, որ Աստծո օգնությամբ հաղթահարել ենք այս հիվանդությունը,- ասել է Լուկաշենկոն, որին մեջբերում է «ԲելՏԱ»-ն:- Ծանր հիվանդներն ավելի քիչ են: Ըստ երեւույթին, վիրուսն այնուամենայնիվ թուլացել է, դրա վիրուլենտությունը նույնը չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել երկրորդ ալիքի մասին: Ոչ ոք չի ապացուցել, որ այն կլինի, բայց մենք պետք է պատրաստվենք դրան, ոչ ոք չգիտի, թե երբ այն կգա»: Ըստ նրա՝ եթե դա տեղի է ունենա աշնանը կամ ձմռանը, ապա պետք է «լրջորեն պատրաստվել դրան»: «Իսկ միգուցե այս դժբախտությունը մեզ շրջանցի: Այնուամենայնիվ, հանգստանալ չի կարելի»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոն նշել է վարակվածության կայունացումը Մինսկում եւ Վիտեբսկում, ինչպես նաեւ՝ վարակման դեպքերի կրճատումը Մինսկի մարզում եւ լավ իրավիճակը Մոգիլեւի շրջանում: «Բժիշկների պնդմամբ՝ մենք արդեն բարձրահարթի վրա ենք: Ճիշտ է, ես այդքան էլ լավատես չեմ իմ սնահավատության պատճառով»,- ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ելնելով իրավիճակի զարգացումից, մոտ ժամանակներս Մինսկում մի շարք բժշկական հաստատություններ, ներառյալ ուռուցքային եւ գինեկոլոգիական, կվերադառնան բնականոն աշխատանքի:

«Եթե այդպես, ապա մենք ընդամենը երկու մարզ կունենանք՝ Բրեստը եւ Գոմելը, որոնք մենք պետք է վերահսկենք: Դրանք նույնիսկ ավելի ուշ են մտել այս գործընթացի մեջ, եւ մասնագետներն ասում են, որ դրանք բորոլից ուշ՝ մոտ մեկ շաբաթով, դուրս կգան»,- ասել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ