News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այժմ Հայաստանում ոստիկանության համակարգում գործում են Ճանապարհային ոստիկանության եւ պարեկային ծառայության ստորաբաժանումներ, որոնք, համապատասխանաբար, իրականացնում են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ կարգավորման ֆունկցիաները, ինչպես նաեւ հասարակական կարգի ապահովումը: Նման կառույցի հետ, որը ենթադրում է փաստացի իրար հետ կապ չունեցող ծառայությունների ֆունկցիաների բաշխում, խնդիրներ են առաջանում: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ոստիկանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության օրենսդրական նախաձեռնությունը սկիզբ կդառնա ոստիկանության կառուցվածքի վերափոխման գործընթացի համար: Փոխնախարարը նշեց, որ իրենք ծրագրում են պարեկային ծառայության նոր ստորաբաժանում ստեղծել: Այդպիսով, նոր ծառայության աշխատակիցները պարտադիր կարգով կսովորեն ռուսերեն եւ անգլերեն, ինչպես նաեւ կբարձրացվեն տակտիկական պատրաստման պահանջները:      

Նա նաեւ հայտնեց, որ 700 հայ ոստիկանի կուսուցանեն ամերիկացի ժանդարմները:

«Մենք նաեւ հույս ունենք, որ այդ ծրագրին կմասնակցեն հայկական ծագմամբ ամերիկացի ոստիկանները»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի պատճառով տվյալ նախաձեռնությունը սպառնալիքի տակ է հայտնվել:

Նա նաեւ չի բացառել ոստիկանությունում կրճատումները: Ընդ որում, նա հավաստիացրեց, որ ոստիկանությունում աշխատավարձերը կարող են բարձրանալ:

«Այժմ պարեկային ծառայությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 320 000 դրամ: Հաշվի առնելով բոլոր պահումները՝ կազմում է 237 400 դրամ»,-հստակեցրեց փոխնախարարը:

Նա նշեց, որ ոստիկանության կազմի առնվազն 30 տոկոսը կկազմեն կանայք:           

Իր հերթին, «Իմ քայլի» պատգմավոր Արմեն Խաչատրյանը խնդրեց էապես մեծացնել Երեւանում պարեկայինների թիվը:

Նա նշեց, որ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ առաջիկա 5 ամիսներին ծրագրվում է պատրաստել 700 պարեկայինի: Պատգամավորի խոսքով՝ դա բավարար չէ: «Երեւանում պահանջվում է 1260 պարեկային: Ակնհայտ է, որ 218 մարդ չի կարող մայրաքաղաքում պահել կարգը: Երեւանում օրական միջինում տեղի է ունենում 80 ճանապարհատրանսպորտային պատահար: Ամեն դեպքի դիտարկման համար պահանջվում է առնվազն 1 ժամ»,-նկատեց Խաչատրյանը:

Բացի այդ, նա նշեց, որ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն կարող օգտվել զենքից, քանի որ ներկայիս կարգավորումները չեն բխում ոստիկանների շահերից:

Նշենք, որ նոր ծառայության աշխատակիցները կունենան զենք, սեփական համազգեստ եւ պարեկային ավտոմեքենաներ:

Ենթադրվում է, որ տվյալ ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակում Երեւանում, ապա նաեւ Շիրակում եւ Լոռիում: 2022 թվականի առաջին եռամսյակում այն կգործի երկրի ամբողջ տարածքում:

Երկարատեւ քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ