News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը:

«Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն. մշտապես բուժվում էր: Բուռնազյանը մի քանի ամիս է տանից դուրս չէր գալիս: Մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնությանը»,-նշեց Շահբազյանը:

Նրա խոսքով՝ վիրուսi հաստատվելիս դիահերձում չանելու պարագայում հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը:

Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում: 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988 թվականից աշխատում էր  Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում:

Խաղացել է «Խանումի արարքները», «Ազգային գործիչ», «Կարինե», «Պարոն Բաբիկը և ուրիշներ» և մի շարք այլ ներկայացումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ