News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը հերքել է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունները նախագահ Միշել Աունի մահվան մասին:

Կիրակի օրը մի քանի առցանց պարբերականներ հաղորդել էին նախագահի առողջության կտրուկ վատթարացման մասին եւ սոցցանցերում շտապել էին հայտարարել Լիբանանի առաջնորդի մահվան մասին:

«Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը մաբողջությամբ հերքում է որեւէ հենք չունեցող բոլոր լուրերը, որոնք ուղղված են հանրային կարծիքում խառնաշփոթ առաջացնելուն»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ այսպիսի տեղեկատվության տարածումն իրականացվել է օրենքի խախտմամբ, ինչի կապակցությամբ անվտանգության ծառայությունները եւ դատախազության ներկայացուցիչները անհրաժեշտ գործողություններ կձեռնարկեն կազմակերպիչների եւ նրանց հանցակիցների նկատմամբ:

81-ամյա Միշել Աունը Լիբանանի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2016-ի հոկտեմբերին՝ գրեթե 1.5 տարի տեւած քաղաքական վակուումից հետո, որը ստեղծվել էր, քանի որ քաղաքական ուժերը չէին կարողանում համաձայնության գամ երկրի ղեկավարի թեկնածուի շուրջ: Ավելի վաղ Աունը գլխավորում էր Լիբանանի ամենամեծ քրիստոնեական կուսակցությունը՝ «Ազատ հայրենասիրական շարժումը» (SPD), որը հետագայում ղեկավարում էր նրա փեսան՝ երկրի նախկին արտգործնախարար Ջեբրան Բասիլը: 1975-1991 թվականներին Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գեներալի կոչումով զինվորական ծառայություն էր իրականացնում լիբանանյան բանակի շարքերում: 1988-1990 թվականներին եղել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ