News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով դրա անգործությունը Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: NEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք 2 անգամ դիմել են առողջապահության նախարարություն Գրիգորյանի բուժման հետագա ընթացքի մասին որոշում կայացնելու համար, երկու անգամ մերժել են պատասխանել, երրորդ դիմումին էլ դեռ չեն  պատասխանել:

«Մենք ներկայացրել ենք պարոն Գրիգորյանի էպիկրիզը եւ խնդրել, որ եզրակացություն տան, թե հնարավո՞ր է, որ այստեղ բուժում կազմակերպեն, եթե չէ, ապա թույլատրեն, որ մեկնի արտասահման: Նրանք մի անգամ մեզ պատասխանեցին, որ հարցը մեր իրավասության ներքո չէ եւ դիմենք արդարադատության նախարարություն, այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անելիք չունեն, քանի որ անձը կալանավորված չէ եւ հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ այս հարցով նաեւ դիմել են ՄԻՊ եւ ՄԻԵԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ