News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երբ ճանապարհային ոստիկանը քաղաքացուն դիմում է ախպերս, այլ ոչ հարգելի քաղաքացի, այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նոր Պարեկային ծառայության ստեղծմանը։

Պատգամավորի այս դիտարկմանն անդրադարձավ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը. «Պրակտիկ դասերի ժամանակ օգտագործելու ենք գործող ծառայողների փորձառությունը։ Կրթական ծրագրում, որտեղ նաեւ պարտադիր լինելու են ռուսերենի եւ անգլերենի դասաժամեր,  նախատեսում ենք նաեւ առաջնորդության ժամեր ունենալ, որտեղ կլինեն հրավիրված բանախոսներ՝ պատգամավորներ, նախարարներ, ոստիկանապետ, ոստիկանության ղեկավար անձնակազմից մարդիկ, որոնք կգան ոգեւորելու նոր ծառայողներին եւ պատմեն, թե ինչպես են տեսնում ծառայության խնդիրները»։

Գրիգորյանն անդրադարձավ նաեւ վարձատրությանը. «Այս պահի դրությամբ 320 հազար դրամն է մինիմալ աշխատավարձը, բայց նաեւ կրթության ընթաքցքում նոր դիմորդների համար նանեւ ապահովվելու է նաեւ 68 հազար դրամ կրթաթոշակը, որը ոստիկանության կրթահամակիրը հիմա էլ ապահովում է։ Գործող ծառայողները, եթե կգան ուսումնառության, իրենց դեպքում պահպանվում է նաեւ աշխատավարձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ