News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քաջարանի քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին:  Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Քաջարանի համայնքապետի պնդումներին, թե ոստիկանությունում բռնություն է կիրառվել, որ ինքը ոստիկանությունում տեսել է այդ ամենը:

«Նա կարող է ընդամենը որպես քաղաքացի իր կարծիքը հայտնել, ազատ արտահայտվել է, դե ոչինչ: Բոլորի կարծիքները քննարկման ենթակա են: Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք, որ բոլորը դատարանի առաջ պատասխան կկրեն»:

Հարցին, թե որտեղի՞ց վստահություն, որ անհամաչափ բռնություն չի կիրառվել ձերբակալվածների նկատմամբ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոստիկանապետի հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզեն ոստիկանության աշխատողների գործողությունների համաչափությունը: Միայն դրա արդյունքում հստակ կլինի, թե իրավաչափ են գործողությունները, թե ոչ: Սակայն իմ տեղեկություններով եւ ներքին համոզմունքով, այո, այդ գործողությունները համաչափ են եղել եւ ընդհանրապես սպասելի է, որ ոստիկնության գործղությունների ժամանակ քերծվածքներ լինեն, թեթեւ ցավ պատճառվի եւ այլն»:

Ինչ վերաբերում է նրան, որ սխալմամբ այլ մարդու են բերման ենթարկել, որը քերծվածքներովէ  դուրս եկել, պատգամավորն արձագանքեց. «Եթե մարդուն սխալմամբ բերման են ենթարկել եւ դրա հետեւանքով այդ քաղաքացուն վնաս է պատճառվել… սխալներ միշտ էլ կարող են լինել, բայց եթե հետեւանքներն այնպիսին են, որ պետք է այլ գնահատականներ տալ, անպայման կտրվի ծառայողական քննության արդյունքներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ