News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայում է գտնվում Փինաքլ Փոինթի ամենակարեւոր հնագիտական հուշարձանների շարքը, որտեղ ուսումնասիրում են մարդու ծագումը: Նոր ուսումնասիրությունը ասում է, որ այս վայրը յուրատեսակ դրախտ է եղել հին մարդկանց եւ կենդանիների համար, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:

Այժմ ափամերձ գոտու այդ հատվածը ջրի տակ է անցել։ Սակայն նախկինում, ինչպես ենթադրում են գիտնականները, այն իրենից ներկայացրել է յուրօրինակ էկոհամակարգ՝ Պալեո-Ագուալյան հարթավայր, որը երկար ժամանակ իսկական տուն է եղել մարդկանց ու կենդանիների համար: Այժմ ափամերձ գոտու երկայնքով տեղակայված են մեծ քանակությամբ քարանձավներ, որտեղ 170 000 տարի առաջ մարդիկ են ապրել:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ հնագետ Քյորթիս Մարեյնը, տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է այս եզակի տարածաշրջանը, որն ընդգրկում է 2,6 միլիոնից մինչեւ 11 700 տարի առաջ ժամանակահատված: Իսկ համահեղինակ, մարդաբան Ջեյմի Հոջքինսը գործընկերների հետ միասին փորել է հին գիշակերների ատամները՝ այդպիսով փորձելով հետեւել նրանց միգրացիոն հոսքերին: Նրանք կենտրոնացել են այցքաղների միգրացիաների վրա: Մեթոդն իրենից ներկայացնում է ատամի էմալում ածխածնի եւ թթվածնի իզոտոպների ուսումնասիրություն: Այն կարող է պատմել միգրացիայի բնույթի մասին, եթե դիտարկեն բույսերում ածխածնի մակարդակի փոփոխությունները, որոնք կենդանին ուտում է ատամները աճելու ընթացքում։

Որպես փորձնական կենդանի, գիտնականները վերցրել են չարտագաղթող այծքաքներին եւ համեմատել են գաղթող այծքաղների էմալի հետ, ինչպիսին է, օրինակ, այծքաղ-գնուն: Արդյունքում կենդանիների մոտ գաղթի նշաններ չեն հայտնաբերվել: Սա հուշում է, որ բոլոր այս կենդանիները ապրել են մեկ վայրում եւ երջանիկ են եղել այս դրախտում: Հոջքինսը ասում է, որ դա հրաշալի տեղ է եղել պաշարների առումով:

Ներկայիս ուսումնասիրությունը հաստատվում է վերջերս կատարված մեկ այլ բացահայտմամբ: 2018-ին Մարեյնի խմբի գիտնականները պարզել են, որ չնայած Սումատրայում Տոբա լեռան վրա հրաբխի ժայթքմանը, որը տեղի է ունեցել 74 000 տարի առաջ եւ հանգեցրել է համաշխարհային ձմռան, Փինաքլ Փոինթում մարդիկ ոչ միայն գոյատեւել, այլեւ բարգավաճել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ