News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Իռլանդացի նկարիչ Մեթ Լոուրին ղեկավարում է վիզուալացման ստեղծագործական ստուդիան եւ mycolorfulpast.com կայքը, որոնք վերացնում են պատմության եւ արվեստի միջեւ պատնեշը՝ ամբողջ աշխարհից պատմական գործիչների կերպարները պատկերելու համար օգտագործելով թվային խմբագրման տեխնոլոգիաները: Այժմ նրա նվաճումների ցանկում ավելացել է Շոտլանդիայի հայտնի թագուհի Մարի Ստյուարտը, հայտնում է Nat-geo-ն:

Մարին ծնվել է 1542թ․ դեկտեմբերի 8-ին: Ծնվելուց ընդամենը վեց օր անց նրա հայրը՝ Ջեյմս V-ը, մահացել է, եւ աղջիկը հռչակվել է Շոտլանդիայի թագուհի: 1567-ին բողոքական ապստամբության հետեւանքով Մարի Ստյուարտը ստիպված է եղել հրաժարվել գահից եւ մեկ տարի անց հայտնվել է Անգլիայում, որտեղ նրա ճակատագիրը որոշել է Եղիսաբեթ I թագուհին:

Քանի որ Մարին իրեն համարում էր Անգլիայի լեգիտիմ իշխանություն, եւ այս հարցում նրան աջակցում էին անգլիական կաթոլիկները, Եղիսաբեթը շոտլանդական նախկին թագուհուն պահում էր տարբեր ամրոցներում եւ կալվածքներում՝ փաստացի բանտարկյալի իրավունքներով: 1586 թ. Մարին մեղադրվել է Եղիսաբեթին սպանելու դավադրության մեջ եւ դատապարտվել է մահապատժի: Դատավճիռն իրականացվել է Ֆոթերինհեյի ամրոցում:

Լոուրին վերստեղծել է Մարի Ստյուարտի ողբերգական պատկերը՝ ֆանտաստիկ ռեալիզմով: Նրա նկարները բաղկացած են հազարավոր առանձին շերտերից, որոնք կապված են պարզ համակարգչային մկնիկի օգնությամբ: Ավելի վաղ Լոուրին ներկայացրել էր Մարի Ստյուարտի հոր պապի՝ Անգլիայի թագավոր Հենրիխ VII-ի բացառապես մանրամասն ֆոտոռեալիստական նկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել