News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զույգը Եվրոպայում հայտնվել է հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը 14 մլն ֆունտ սթեռլինգի մասին է, գրում է Turan-ը՝ հղում անելով Evening Standart-ին:

Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի հարցով գործակալությունը հետաքննում է ամուսնական զույգին պատկանող գումարների աղբյուրները:

Կան հիմքեր կարծելու, որ այդ միջոցները լվացվել են «Ադրբեջանական Լանդրոմատի» շրջանակում, երբ միջոցներն ուղղվում են Արեւմուտք՝ գույք ձեռք բերելու համար:

Նյութերը փոխանցվել են Լոնդոնի դատարան, սակայն ամուսինների անունները չեն նշվում:

Հատկանշական է, որ ամուսիններին պաշտպանում է փաստաբանը, որը պաշտպանում էր Զամիրա Գաջիեւային՝ Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի ղեկավար Ջահանգիր Գաջիեւի կնոջը:

Պարբերականը նշում է, որ նրանք կապ ունեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Գործի նյութերից երեւում է, որ զույգը 13 897 280,00 ֆունտ է ստացել 21 իրավաբանական անձանցից:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական Լանդրոմատը» սխեմա է, որն օգտագործվել է 2,2 մլրդ ֆունտի լվացման համար, որոնք ներկրվել են Ադրբեջանից Մեծ Բրիտանիայում գրանցված 4 ընկերությունների եւ էստոնական բանկի միջոցով 2012-2014 թվականներին: Գումարը ծախսվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Ղազախստան անշարժ գույք գնելու համար: Շահառուներն էին ինչպես ադրբեջանական էլիտան, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչները:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ