News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գազի գներն արագորեն անկում են ապրում՝ կորոնավիրուսի պատճառով պահպանվող կարանտինային սահմանափակումների, ինչպես նաեւ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրացման ֆոնին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրոպական շուկան լեփ-լեցուն է, գազի պահեստները սկսում են սպառվել: Reuters-ի կողմից հարցված թրեյդերներից ոմանք կարծում են, որ եվրոպական գազային պայմանագրերի արժեքը մինչու մայիսի 30-31-ը կընկնի մինեւ զրո կամ նույնիսկ բացասական ցուցանիշների կհասնի:

Եվրոպական էտալոնային գազի շուկայում՝ հոլանդական TTF հաբում, մայիսի 22-ին հաջորդ օրը մատակարարմամբ պայմանագրի գինն ընկել է 20 տոկոսով՝ հասնելով 2.50 եվրո մեկ մեգավատ ժամում նոր պատմական ցածր մակարդակի՝ հազար խորանարդ մետրի դիմաց 26.4 դոլարից ցածր: «Եթե պահանջարկն այսքան բարձր մնա մինչեւ պահեստների լցվելը, մենք կարող ենք բացասական գներ տեսնել, քանի որ պահանջարկի իրավիճակի բարելավման նշաններ դեռ չկան»,- Reuters-ի հետ զրույցում ասել է թրեյդերներից մեկը:

Գազի մատակարարները չեն պատրաստվում նվազեցնել արդյունահանումը. դրա վերականգնման համար ծախսերը կարող են չափազանց մեծ լինել, գրում է The Bell-ը: Արդյունքում, ըստ Refinitiv-ի վերլուծաբանների կանխատեսումների, գազի հասանելի պահեստները կարող են լցվել մինչեւ հուլիսի վերջ:

«Գազպրոմ»-ն արտահանման համար գազ է վաճառում եվրոպականից բարձր գներով: 2019-ին այն 35-47 դոլար էր կազմում հազար խորանարդ մետրի դիմաց: Ընկերությունը դեռ տարեկան միջին 133 դոլար գնի հույս ունի հազար խորանարդ մետրի դիմաց: Մարտին արտահանման իրական միջին գինը 125 դոլար էր: «Ինտերֆաքս»-ի գնահատականներով՝ «Գազպրոմի» համար Եվրոպային գազի վաճառքի շահավետ մակարդակը 100 դոլար է կազմում:

Գների անկումից վնասը նվազեցնելու համար «Գազպրոմ»-ը սկսել է կրճատել մատակարարումները Եվրոպա: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին դրանք արդեն նվազել են 21.4 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն եթե այս ֆոնին Քաթարից հեղուկացված բնական գազի մատակարարումը շարունակի աճել, ապա կրճատումը չի դադարեցնի գների իջեցումը. իրավիճակը կլինի նույնը, ինչ նավթի շուկայում ՕՊԷԿ+-ի ապրիլյան նոր գործարքից առաջ էր, ՌԲԿ-ին ասել է Փարիզի Sciences Po ինստիտուտի պրոֆեսոր Թիերի Բրոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ