News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը ընթանում է փակ ռեժիմով: Այս առաջարկով հանդես եկավ հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որն այս հարցը քվեարկության դրեց:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը՝ նրա բարձրաձայնած գրագողության մասին հայտարարությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Գոգյանի խոսքով՝ իր հրաժարականի պատճառներից մեկը այն է, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ կան գրագողության ակնհայտ հետքեր եւ այլ գիտական աշխատանքներից թարգմանություններ, եւ որ այս իրավիճակում ռեկտորը, անկախ ամեն ինչից, շարունակում է համալսարանը ղեկավարել համապատասխան կապերի եւ որոշ հովանավորչության շնորհիվ:

Հանձնաժողովի նիստին, պատգամավորներից բացի, մասնակցելու է նաեւ Սմբատ Գոգյանը, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որին էլ համարում են ռեկտորի պաշտոնակատարի հովանավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ