News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով  ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության  նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես ՝  վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։

Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։

2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են,  բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։ Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։

Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում  ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ