News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Դդմաշենում ապրիլի 22-ից մուտքուելք չկար. հուղարկվորությունը կորոնավիրուսի տարածման ալիք էր բարձրացրել՝ միանգամից վարակվել էր 80-ի ավելի մարդ:

Միասնական տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին Դդմաշենում սահմանափակումը հանվեց, բայց հուղարկավորությունից տարածված վարակի պատմությունը մարզում չավարտվեց: մասնակիցներից մեկն էլ Սեւանից է եղել, այսօրվանից Սեւանի բոլոր 12 մուտքերը փակ են:

Մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով, վարակվածների գրեթե կեսը Սեւանի տարածաշրջանում են. «Հաշվի առնելով, որ նախորդ օրը Սեւանում գրանցվեց 24 նոր դեպք, նաեւ հաշվի առնելով, որ Սեւան քաղաքի հետ հարակից համայնքները բավական սերտ կապ ունեն, եւ հարակից համայնքներում է հաստատված դեպքերը շատ են, ուստի պարետատան, առողջապհության նախարարության հետ քննարկումների արդյունքում նման որոշում կայացվեց»,-ասաց Սանոսյանը:

Նշենք, որ սա Գեղարքունիքի մարզում  համայնքը փակելու 3-րդ դեպքն է: Այդ նախկին սահմանափակումների արդյունքում վարակի տարածման տեմպը նվազեցնել հաջողվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկյան քաղաքը սեփական արժույթն է թողարկում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում բնակիչներին օգնելու համար
Տենինոյի իշխանությունները աջակցում են տեղական արժույթին, որը առեւտրականները կարող են փոխանակել ԱՄՆ դոլարի քաղաքապետարանում 1:1 փոխարժեքով․․․
Չեմ բացառում, որ շատ գործատուներ աշխատողի աշխատավարձի հաշվին, համավարակի անվան տակ փորձեն գումարներ խնայել. Ս. Գրիգորյան
Նա իրավունք ունի դա անել, եթե իր մոտ արտադրական ծավալները փոքրացել են…
ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ աշխարհի երկրները կարող են արմատախիլ անել կորոնավիրուսը
ԱՀԿ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նշել է, որ թեեւ որոշ երկրներ եւ կղզի-պետություններ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը․․․
ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել. Aravot.am
Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման հարցը, պատգամավորները միանգամից սկսում են…
Harley-Davidson-ը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին
Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան
Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց…