News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց, նույնիսկ եթե հիվանդության 12-րդ օրը կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տալիս, փոխանցում է COVID-19-ը, հայտնում է NYP-ն՝ վկայակոչելով նոր հետազոտությունները:

Վարակիչ հիվանդությունների սինգապուրից մասնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են, որ վիրուսը «հիվանդության 11-րդ օրվանից հետո չի կարող առանձնացվել կամ  արմանատավորվել»,- նշվում է Երկրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի եւ Բժշկության ակադեմիայի համատեղ զեկույցում:

Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19 ունեցող 73 հիվանդի «վիրուսային բեռը», որպեսզի պարզեն՝ արդյոք վիրուսը դեռ կենսունակ է, եւ արդյոք նրանք կարող են որեւէ մեկին վարակել:

«COVID-19 համավարակի սկզբից կուտակված տվյալների հիման վրա ախտանշաններ ունեցող մարդկանց մոտ [կորոնավիրուսի] վարակիչ ժամանակաշրջանը կարող է սկսվել ախտանիշների հայտնվելուց մոտ 2 օր առաջ եւ տեւում է ախտանիշների հայտնվելուց մոտ 7-10 օր»,- գրել են հետազոտողները:

Ըստ նրանց՝ երկու շաբաթ անց հիվանդները  դեռ կարող են դրական արդյունք ունենալ, բայց թեստերը կարող են ներառել վիրուսի կտորներ, որոնք այլեւս կենսունակ չեն վարակի տարածման համար: «Վիրուսի ակտիվ վերարտադրումն առաջին շաբաթից հետո արագորեն ընկնում է, իսկ հիվանդության երկրորդ շաբաթից հետո կենսունակ վիրուս չի հայտնաբերվել»,- գրում են հետազոտողները: Նրանք ենթադրել են, որ ստացված տվյալները կարող են օգնել հիվանդանոցներին որոշելու, թե երբ է պետք հիվանդին դուրս գրել: Միացյալ Նահանգներում շատ հիվանդանոցներ պահանջում են, որպեսզի հիվանդները երկու անգամ բացասական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն՝ առողջացած համարվելու համար:

Հետազոտողները վստահ են, որ այս ուսումնասիրության արդյունքները կվերարտադրվեն ավելի մեծ հետազոտություններում, նշել է NCID-ի գործադիր տնօրեն Լեո Յի-սինը սիգապուրյան The Strait Times թերթում: «Գիտական ​​տեսանկյունից՝ ես վստահ եմ, որ բավարար ապացույցներ կան առ այն, որ 11 օրը մարն այլեւս չի վարակիչ չէ»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկյան քաղաքը սեփական արժույթն է թողարկում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում բնակիչներին օգնելու համար
Տենինոյի իշխանությունները աջակցում են տեղական արժույթին, որը առեւտրականները կարող են փոխանակել ԱՄՆ դոլարի քաղաքապետարանում 1:1 փոխարժեքով․․․
Չեմ բացառում, որ շատ գործատուներ աշխատողի աշխատավարձի հաշվին, համավարակի անվան տակ փորձեն գումարներ խնայել. Ս. Գրիգորյան
Նա իրավունք ունի դա անել, եթե իր մոտ արտադրական ծավալները փոքրացել են…
ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ աշխարհի երկրները կարող են արմատախիլ անել կորոնավիրուսը
ԱՀԿ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նշել է, որ թեեւ որոշ երկրներ եւ կղզի-պետություններ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը․․․
ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել. Aravot.am
Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման հարցը, պատգամավորները միանգամից սկսում են…
Harley-Davidson-ը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին
Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան
Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց…