News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցավալի է, որ մի ամբողջ ճեպազրույցի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցների կողմից ՀՈԱԿ-ի տնօրինության անմարդկային քայլերի վերաբերյալ հնչեցրած քայլերի շարանից ՀՈԱԿ-ն ու Երևանի քաղաքապետարանը ծաղկաքաղ արեցին ու ընտրեցին հղի կնոջ վերաբերյալ հատվածը: Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, հայտարարություն են տարածել Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնց նոր տնօրենի նշամակումից հետո՝ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«ԶԼՄ-ներում սխալ տեղեկատվություն է շրջանառվում, թե «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցները կեղծ լուրեր են տարածում, իբր ՀՈԱԿ-ի տնօրենը աշխատանքից ազատել է հղի կնոջ: Պարզաբանում Ցավալի է, որ մի ամբողջ ճեպազրույցի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցների կողմից ՀՈԱԿ-ի տնօրինության անմարդկային քայլերի վերաբերյալ հնչեցրած քայլերի շարանից ՀՈԱԿ-ն ու Երևանի քաղաքապետարանը ծաղկաքաղ արեցին ու ընտրեցին հղի կնոջ վերաբերյալ հատվածը: ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցը նախադասության մեջ չի ասել, թե նրան հեռացրել են աշխատանքից: Ասել է՝ չեն խնայել նույնիսկ հղի կնոջը, նկատի ունենալով, որ այդ գաղջ, ծանր, անտանելի մթնոլորտում այս ընթացքում աշխատում է նաև հղի կին: Հանգի՛ստ թողեք հղի կնոջը: Ավելի լավ է առանց շեղելու մարդկանց ուշադրությունը անդրադարձեք մնացյալ հարցերին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցներ»:

Աշխատակիցների խոսքով՝ այսուհետ ՀՈԱԿ-ի էջը վարելու են քաղաքապետարանի լրատվական բաժնի աշխատակիցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, ասելով որ նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում եւ բոլորին աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ուղարկվել։ Նրանք պահանջում էին ՀՈԱԿ–ի նորանշանակ տնօրենի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներին էին միացել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստա» եւ «Լույս» խմբակցության անդամներ, նրանք եւս դատապարտեցին նման արարքը։

Ակցիայի ժամանակ հայտրարաություն եղավ նաեւ, որ աշխատակիցների մեջ հղի կին կա, ինչին արձագանքեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել»։

Տպել
Ամենաշատ