News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վարչապետ Փաշինյանի կոչը՝ դիմակներ կրելու, դիմակների կրման պայմանների խստացումը չափազանց ուշացած քայլ է և ստեղծված իրավիճակի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։ Իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը գրեթե բոլոր մակարդակներում։

Իշխանությունները ողջ ընթացքում ցուցադրաբար անտեսեցին բոլոր մասնագետների, կազմակերպչական և հակաճգնաժամային աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդկանց առաջարկները, խորհուրդները, զգուշացումները։ Իշխանություններին բազմիցս, հրապարակավ և նաև հնարավոր բոլոր խողովակներով զգուշացվել է, որ.

- Հայաստանում մտցված կարանտինը կրում է ձևական բնույթ և այս վիճակով չի տալու արդյունք,

- Տեստավորումների քանակը շատ փոքր է, թույլ չի տալիս օբյեկտիվ պատկեր ստանալ և կառավարել իրավիճակը,

- Մայիսի 4-ից սահմանափակումների վերացմանը երկիրը գնում է բոլորովին անպատրաստ վիճակում,

- Մայիսի 18-ից նոր թուլացումները է՛լ ավելի են վատացնելու իրավիճակը,

- Բարձրաստիճան պաշտոնյաների ոչ հստակ, հաճախ՝ իրար հակասող, իրարամերժ հայտարարությունները և մեկնաբանությունները հասարակության մեջ աղավաղված պատկերացումների տեղիք են տալիս,

- Իշխանության վերնախավի կողմից բոլոր հակամահաճարակային կանոնների ցուցադրական անտեսումը հասարակության մոտ թուլացնում է զգոնությունը, անլրջացնում վտանգի զգացումը։

Հանրային պահվածքի մեջ նկատելի են որոշ դրվագներ, որոնք ուղղակիորեն կապված են մի կողմից իշխանության ընկալման և քայլերի հետ, մյուս կողմից՝ խոսում են քաղաքացու ցածր իրավագիտակցության մասին։

ա/ Կա մարդկանց խումբ, որը դիմակ չի կրում, չի պահպանում կարևորագույն նորմերը՝ դա ներկայացնելով որպես իր բողոքը գործող իշխանության դեմ (ես իրենց ասելով դիմակ չպիտի դնեմ, և այլն)

բ/ Տարբեր լրատվամիջոցների և սոցցանցային ակտիվ օգտատերերի կողմից դեռևս զգալի են դավադրապաշտական մոտեցումները, թե «վիրուս չկա», «մեզ ուզում են խաբել» և այլն։ Մարդիկ չեն գիտակցում, որ ամեն տարածվող կեղծ լուրը իրական մարդկային կյանքեր է արժենում։

Գ/ Իշխանության, մասնավորապես՝ Փաշինյանի հեղինակությունը չի բավականացնում՝ հանրությանը կոչեր և ուղերձներ տեղ հասցնելու համար

Դ/ Նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ/ուժեր, որոնք փորձում են հանրային վարկանիշ ձեռք բերել պոպուլիստական կոչերով և քայլերով, և դա վերաբերում է նաև ոչ իշխանական ուժերին։

Ե/ Զանգվածներին դուր գալու, վարկանիշ ձեռք բերելու նպատակով հնչում են կոչեր՝ չեղարկել տուգանքները, սահմանափակումները և այլն։ Այսպիսով անլրջացվում է հանրային վերահսկողության ողջ համակարգը, քանի որ տուգանքները, ցավոք, երբեմն միակ աշխատող գործոնն են՝ սահմափակումները պահելու, հակահամավարակային պայքարի արդյունավետության համար։

Զ/ Երկրում, ցավալիորեն, չկան անառարկելի, լուրջ հեղինակություն վայելող դեմքեր, որոնց խոսքը լայն զանգվածների համար կշիռ կունենար և

կօգներ այս պայքարում։ Նախկինում հեղինակություն հանդիսացող տարբեր դեմքեր վերջին տարիներին հետևողականորեն վարկաբեկվել են, նորերը չեն ձևավորվել։

Այս ողջ հանրային կոլապսի ֆոնի վրա բնականորեն հասունացել է առողջապահական համակարգի կոլապսը, որն օրերի հարց է։ Սա մենք արձանագրում ենք մեծ ցավով, առանց չարախնդության որևէ հատիկի, քանի որ սա մեր ընդհանուր երկրի, մեզ բոլորիս առնչվող լրջագույն խնդիր է։

Հիմա ունենք այսօրվա վիճակը, երբ արվող տեստերի քանակը նույնիսկ այս պահին չափազանց փոքր է և, աճելու փոխարեն, նվազում է։ Բուժաշխատողները, բժշկական համակարգը գտնվում են ծայրահեղ բարդ, լարված վիճակում։

Մարդկանց առողջությունը և կյանքը չեն կարող լինել քաղաքական կամ անհատական քմահաճույքի առարկա։

Մենք շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ ճիշտ չէ պարետատանը դնել լրացուցիչ հանրային, բարոյական ճնշմումների տակ։ Էքստրեմալ վիճակներում աշխատող կառույցը չի կարելի դնել է՛լ ավելի դժվար վիճակում։

Մենք բոլորս պետք է մտածենք լուծումների մասին։

Մինչ քաղաքական անխուսափելի լուծումները՝ նոր կառավարություն, նոր մարդիկ, նոր թիմեր, նոր գործելաոճ, հրատապ է դառնում դառնում միջազգային օգնության դիմելու հարցը։

Հայաստանին հրատապ պետք են համավարակի դեմ պայքարի կազմակերպման մասնագետներ, բժիշկներ, բուժսարքավորումներ, դեղորայք։

Այս պահին իրատեսական է թվում Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Վրաստանից օգնության խնդրանքը։ Կա միջազգային հաջողված փորձ՝ ՌԴ-ն մեծապես օգնել է Իտալիային, Սերբիային, ԱՄՆ-ին։

Չինաստանը նույնպես օգնել է եվրոպական և այլ երկրների, նույնը՝ ԱՄՆ-ը։ Վրաստանը կարող է օգտակար լինել պայքարի կազմակերպման իր հաջողված փորձով։

Հայաստանը մտել է նոր փուլ, որից դուրս գալու համար պահանջվում է օպերատիվ և գրագետ աշխատանք, մեծ ջանքեր և պատասխանատվություն՝ բոլորի կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ