News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող 24 մանկապարտեզից վերաբացվել է 7-ը: Քաղաքապետարանի  աշխատակազմի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախակրթարաններում խստագույնս հետեվում են պարետի բոլոր ցուցումներին․ վերաբացված բոլոր մանկապարտեզներում, սկսած բակերից, վերջացրած խմբասենյակները, ախտահանվում են օրական 2-3, երեխաներն ու աշխատակիցները ջերմաչափվում են 2 անգամ: Ըստ նրա՝  ցուցակագրված 28 երեխայից հաստատություններ հաճախում են 7-ը, հույս հայտնելով, որ  հունիսի 1-ից հնարավոր է ավելանա երեխաների թիվը:

Վերաբացված «Արարատ» կրթահամալիրի տնօրենի ժ/պ Սոֆյա Սարգսյանը հայտնեց, որ իրենց մոտ գրանցված 89 երեխայից այժմ հաճախում է 3-ը, սակայն մինչ այս հայտագրվել էր 8 գրանցված աշխատող ծնողի երեխա․

«Մենք պատրաստ ենք աշխատել երեխաների հետ, եթե ծնողը ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, որը կվկայի իր աշխատանքը հեռավար իրականացնելու անհնարինությունը: Իսկ ինչ վերաբերում է խոցելի խումբ համարվող աշխատակիցներին, նրանք աշխատանքի չեն գալիս, մյուս մանկավարժներն էլ աշխատում են հերթափոխով»: 

Սոֆյա Սարգսյանը նշեց, որ սնունդը իրենց հետ բերում են երեխաները, մանկապարտեզներում խոհանոցները  չեն աշխատում, իսկ անկողնային պարագաները ամեն օր որ պետք է ծնողը բերի և հետ տանի անվտանգությունից ելնելով:

Նույն պատկերն է նաև «Լապտերիկ» մանկապարտեզում: Ըստ տնօրենի ժ/պ Աննա Գաբոյանի՝ հաստատությունում գրանցված է 101 երեխա, որոնցից 5-ի ծնողներն են ցանկություն հայտնել երեխաներին բերել մանկապարտեզ, սակայն դժգոհել են, որ ամեն օր հնարավոր չէ պատրաստել այնպիսի սնունդ, որ երեխան կարողանա տաք վիճակում ուտել, հետեվաբար սրանով պայմանավորված որոշվել է կերակրել բլիթներով:

Մանկապարտեզների ղեկավարների հավաստմամբ՝ արտակարգ դրության հաստատումից հետո, կառույցներում առկա սնունդը համայնքապետարանի   հետ համատեղ որոշվել է տրամադրել իրենց հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Իսկ մատակարարների հետ առայժմ դադարեցված է աշխատանքը: Մանկապարտեզներն այժմ կանգնած են կոմունալ վճարումներ կատարելու խնդրի առջև, գումարները գոյանում էին վարձավճարներից, իսկ հիմա հաճախումների թիվը նվազել է, վարձավճարներինը՝ առավել ևս:

NEWS.am-ի հետզրույցում   ծնողներից մեկը   նշեց, որ չէր կարելի մանկապարտեզները նման կերպ «սպանել»: Պարետի որոշումը, որ պետք է անպայման ծնողը լինի գրանցված աշխատող, համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում նոր երեխան հաճախի մանկապարտեզ, ծնողը սխալ է համարում, քանի որ մեր ընտանիքը զբաղվում է հողագորությամբ,  մասնավոր հողամասերում, եւ ստիպված է  երեխային  հետը տանել դաշտ, 8-10 ժամ թողնել արևի տակ: Կամ, երբ ասում են, որ սնունդը պետք է բերեք երեխայի հետ,  ամեն օր երեք անգամ սնվելու համար ի՞նչ պատրաստեն ծնողները, որ երեխան ուտի մանկապարտեզում, ինչո՞ւ հաստատությունները պատրաստակամություն չեն հայտնում աշխատեցնելու իրենց խոհանոցները, թեկուզ քիչ բայց տեղում պատրաստվի տաք սննունդը:

Հիշեցնենք, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում գրանցված է 2700 երեխա, որոնցից 828-ն այս տարի կգնա առաջին դասարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ