News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ընտանիքում պարբերաբար նվաստացումների ենթարկված 7-ամյա տղան տեղափոխվել է մանկատուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա երեխայի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել:

Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի:

Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է:

Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել եւ ինձ չի սազում էդ լեքսիկոնը։

Մարդուն, այո, չի կարելի: Պարզապես` մարդ լինելու իմ և կեղծ բարեպաշտների պատկերացումներն են տարբեր»։

 

Տպել
Ամենաշատ