News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։

Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, թե «անհնազանդ» պատգամավորներին չեն հանդուրժելու։

Սակայն այս անուղղակի  հորդորից որեւէ պատգամավոր «հետեւություններ» չի արել, մանդատը կամավոր վայր դնողներ չեղան։ Հետո անցել են պլան Բ-ին՝ մյուս պատգամավորները սկսել են հորդորել «անցանկալիներին»՝ դիմում գրել, գնալ, թե չէ վատ կլինի։ Ապա գործին ներգրավել են նրանց, ում երաշխավորությամբ «անցանկալիները» հայտնվել են ԱԺ-ում։

Ասվել է՝ մենք իր հետ գործ չունենք, դու ես բերել, դու էլ հարցը լուծիր։ ԱԺ-ից նրանց դուրսմղման աշխատանքները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով հատկապես կենտրոնացել է իր երբեմնի ընկերոջ՝ Վարդան Աթաբեկյանի վրա։ Հիմա անցել են պլան Գ-ին՝ հոգեբանական ճնշման մեթոդն են կիրառում։ Հրահանգվել է թիմին՝ չշփվել Աթաբեկյանի հետ, այնպես անել, որ հասկանա, որ ինքն ավելորդ է, ու թողնի հեռանա։

Անգամ ամենամտերիմ մարդիկ հիմա Վարդանին բոյկոտում են։ Առաջնորդը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ