News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիուսի հետեւանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրեցին ազգային տնեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ եւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Այս հետեւանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական եւ տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի, Հայաստանի կառավարությունը հայտարարեց մարտի 16-ին հատուկ դրություն, որը մեղմացվեց եւ վերացվեց մայիսին՝ պահպանելով միայն մի շարք սահմանափակումներ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Հատուկ դրության վերացումից հետո հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ այս պահին հասնելով 7113-ի։. Մահերի թիվը կազմում 87 մարդ: Ըստ ԱՄՀ-ի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլարանոց օգնության եւ խրախուսման փաթեթ: Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց եւ սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաեւ կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ըստ ԱՄՀ-ի, ընդունվել են սոցիալական աջակցության 18 փաթեթներ:

Վրաստանում, որը տարածաշրջանում ամենաքիչ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է, այս պահին հիվանդների թիվը կազմում է 731 մարդ, մահացել է 12 հիվանդ: Կառավարությունը մարտի 21 հայտարարեց հատուկ դրություն՝ սահմանելով մի շարք սահմանափակումներ, ներառյալ մասնավոր տրանսպորտի երկշաբաթյա օգտագործման արգելք, որը դադարեցվեց ապրիլի վերջին: Սահմանվեց պարետային ժամ երեկոյան ժամը 9-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Մայիսից սահմանափակումները սկսեցին մեղմացվել: Ապրիլի 24-ին կառավարությունն ընդունեց տնտեսության վերաբացման վեց փուլանոց ծրագիր, որը կընթանա մինչեւ հուլիս ամիսը: Յուրաքանչյուր փուլկտեւի առնվազն երկու շաբաթ: Տնտեսական հակաճգնաժամային քայլերի ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, ներառյալ օգնություն բնակչությանն ու բիզնեսներին կումանալ ծախսերի վճարման հարցում, գործազրկության նպաստի տրամադրում կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անհատներին, միանվագ օգնություն սոցիալական տարբեր խմբերին եւ այլ միջոցառումներ: Վրաստանում հատուկ ուշադրության կենտրոնում է տնտեսության առանցքային ճյուղերից զբոսաշրջությունը: Հարկային արձակուրդներ են սահմանվել ոլորտի տասնյակ հազարավոր ընկերությունների համար: Հունիսի 12-ից նախատեսվում է հյուրանոցների վերաբացում տեղական, իսկ հուլիսի 1-ից նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի հետ մեկտեղ տնտեսությունը մեծ վնասներ կրեց նավթի գների անկման արդյունքում: Այս պահին երկրում հիվանդների թիվը հասել է 4271, մահացել է 51 մարդ: Իշխանությունները դիմեցին մի շարք սահմանափակումներին, մասնավորապես հավաքների արգելքներ, սահմանների փակում, ներքին տեղաշարժի սահմանափակում եւ այլն: Մայիսից սկսվեց հատուկ ռեժիմի մեղմացում: Կառավարությունը հայտարարեց 3 միլիարդ դոլարի օժանդակության տրամադրման մասին կորոնավիրուսից տուժած բիզնեսների համար: Դրա հետ մեկտեղ իշխանությունները մի շարք քայլեր ձեռնարկեցին ֆինանսա-բանկային համակարգում, ներառյալ ուշացած վճարումների համար տուգանքների չեղարկում, վարկային կազմակերպությունների ստուգումների դադարեցում եւ այլն: Ադրբեջանի կառավարությունը 5 միլիոն դոլար աջակցություն տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Միացյալ Նահանգները շարունակում են առաջին տեղը զբաղեցնել աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ու զոհերի թվով: ԱՄՆ-ում այսօր արձանագրվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն 650 հազար կորանավիրուսի հիվանդության դեպք: Մահացածների թիվը մոտենում է 98 հազարի: Տնտեսությունը ահռելի վնասներ է կրում համարավարակի արդյունքում: Ապրիլ ամսվա դրությամբ գործազրկությունն ԱՄՆ-ում հասնումմ է 15 տոկոսի, նախահամավարակային 4 տոկոսի փոխարեն: ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց վարչակազմի առաջարկած տնտեսական խրախուսման ավելի քան 2 տրիլիոն դոլարանոց փաթեթը, որը նախատեսում էր ուղիղ ֆինանսական միանվագ օգնություն բնակչությանը, մանր ու միջին բիզնեսներին օժանդակություն, տուժած ոլորտների տնտեսավարողներին ֆինանսական օգնության ցուցաբերում: Նահանգային եւ դաշնային իշխանությունները մանր ու միջին ձեռներեցներին օգնություն են ցուցաբերում դրամաշնորհների ու արտոնյալ վարկերի տեսքով: Բացի այդ, հարկային հայտարարգրերի ներկայացման ժամկետները հետաձգվեցին մինչեւ հուլիս ամիս: Վերջերս Ներկայացուցիչների պալատը, ուր մեծանմասնություն են կազմում դեմոկրատները, ընդունեց 3 տրիլիոն դոլարի խրախուսման նոր փաթեթի մասին օրինագիծ, որը օրենքի ուժ ստանալու համար դեռեւս պետք է հավանության արժանանա հանրապետականների մեծամասնությամբ ԱՄՆ Սենատում եւ ստորագրվի նախագահ Թրամփի կողմից: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը չի բացառել, սակայն, նոր փաթեթի ընդունման հնարավորությունը մոտ ապագայում:

Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի, Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային եւ ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը եւ այլն: Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռեւս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաեւ համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով:

Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիան է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեսում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան եւ Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով եւ Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ